Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ասում են...

Ասում են...
03.02.2017 | 00:18

...թե չնայած Ռոբերտ Քոչարյանի «ամենաանհաջող կադրի»` Կարեն Անդրեասյանի ընդվզումը Սեյրան Օհանյանի դեմ որոշ առումով անկեղծ է, սակայն ոմանք չեն բացառում, որ այն ուժերին, որոնք կանգնած են այդ դաշինքի ու «Համախմբման» հետևում, ձեռնտու չէ, որ դաշինքի լիդերը լինի Սեյրան Օհանյանը, և նախընտրում են Վարդան Օսկանյանին, մանավանդ որ, նույն այդ «փարդի քամակում» կանգնածները հասկացել են, որ ընդհանուր դաշինք Ծառուկյանի և Օհանյանի միջև չի կարող լինել, իսկ Օհանյանը հենց այդ «տարբերակի» համար էր ընտրվել, որպես լիդեր:

«Փարդի քամակիստներին» ձեռք չի տալիս, որ Օսկանյանի ու իրենց նյութական և քաղաքական ուժերը դնեն Օհանյանի «տակ»: Ասում են, թե այս ամենում կա նաև գեոքաղաքական խնդիր. Օհանյանը «սրսուռ» պրոռուսական «սպասարկման» ուժ է, իսկ Օսկանյանը` հա՛մ-հա՛մ:

Դիտվել է՝ 5014

Մեկնաբանություններ

rc="thumbs/220x153/xordkDUEHk0jn1Kfflks9C0KiM.jpg" alt="Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը" title="Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը" />
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը